3778 դիտում
12:28 11-04-2015
Դավիթաշեն վարչական շրջանը օր-օրի գեղեցկանում է. վարչական շրջանի ղեկավարի հորդորը՝ բնակիչներին. ֆոտոշարք
Մաքրելով չի մաքրվում ոչ մի թաղամաս, ոչ մի բակ: Մաքուր պահելով է մաքրվում: Այս մասին այսօր [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ում անմիջական մասնակցությամբ Դավիթաշենում ծառատունկ էր հայտարարված:
Նա նշեց, որ այսօր վարչական շրջանում 1000 ծառ ավելացավ: Ավելին` մինչեւ գարնան վերջ եւս 1000 ծառ կտնկեն եւ գարնանատունկը նոր միայն կհամարեն ավարտված:
«Փորձում ենք ամեն ծառատունկին 10 տոկոսով ավելացնել վարչական շրջանի ծառերի քանակը»,-ասաց Ռ. Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե վարչական շրջանի ղեկավարությունը ամեն ինչ անո՞ւմ է, որ Դավիթաշենն էլ ավելի գեղեցիկ տեսք ունենա, և բնակիչները խնամքով պահպանո՞ւմ են եղածը, թե՞ ոչ, պատասխանեց. «Խնամքով են, բայց նաեւ բնակիչների հետ աշխատանք ենք տանում, որ իրենք ավելի հոգատար լինեն թաղամասի նկատմամբ. աղբը նետեն համապատասխան վայրերում: Հատկապես այն դեպքում, երբ բոլոր վայրերը ապահոված են աղբամաններով եւ համապատասխան այլ ատրիբուտներով: Մնում է, որ բնակիչներն ավելի հոգատար լինեն: Մենք պարտաճանաչ մեր աշխատանքն ենք կատարում եւ հորդորում քաղաքացիներին, որ ավելի մաքուր պահեն Երեւանը, թաղամասը, բակը: Մաքրելով չի մաքրվում ոչ մի թաղամաս, ոչ մի բակ: Մաքուր պահելով է մաքրվում»:
Նշենք, որ ծառատունկին մասնակցում էին ոչ միայն սովորական քաղաքացիները, այլեւ հասարակությանը հայտնի դեմքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
25360 դիտում
19:29 08-11-2022
Երևանում՝ Դավիթաշեն վարչական շրջանում թալանել են նշված վարչական շրջանի ղեկավարի տեղակալի Mercedes-ը
2842 դիտում
13:02 23-04-2015
40–նն անց կանայք, որոնք տարեց տարի ավելի են գեղեցկանում, ֆոտոշարք
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ