211652_close_icon
views-count21853 դիտում article-date 09:54 05-11-2022

Ավտովթար Երևանում․ բախվել են Opel-ն ու Peugeot-ն․ վարորդներին առաջինն օգնության են հասել Fast Shin շինանյութի աշխատակիցները․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 21-ամյա Սարգիս Զաքարյանի վարած Opel մակնիշի և 22-ամյա Սամվել Միքայելյանի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Fast Shin շինանյութի խանութի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Միրաքյանն ու պարեկ Արամ Գալստյանը։ 

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ 

Վթարի փաստով ավագ պարեկ Մ․ Միրաքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին