211652_close_icon
views-count23163 դիտում article-date 13:59 20-08-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է․ վարորդներին և վիրավորին առաջինն օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայնի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Հասրաթյան փողոցում «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են Opel Asrta և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վարորդներին և վիրավորին առաջինն օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր գլխիվայր շրջված Opel-ը կողի են բերել, միջից հանել են վարորդին, իսկ բենզալցակայանի պատասխանատու Արման Խաչիկյանը, մինչև շտապօգնության գալը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին։ Այնուհետև բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գարեգին Մադաթյանն ու Արմեն Սարգսյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության փորձագետը։

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Նշված հատվածում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ ճանապարհի որոշ հատված փակվել է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր