211652_close_icon
views-count718 դիտում article-date 13:33 18-10-2022

Շրիլանկացի գրող Շեհան Կարունատիլական դարձել է գրականության Բուքերյան մրցանակի դափնեկիր

Շրիլանկացի գրող Շեհան Կարունատիլական ստացել է 2022թ. գրականության Բուքերյան մրցանակ «Մաալի Ալմեյդայի յոթ լուսինները» (The Seven Moons of Maali Almeida) գրքի համար։

Ժյուրիի որոշման մասին հայտարարվել է Լոնդնում, հոկտեմբերի 17-ի երեկոյան, գրականության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկի շնորհման արարողության ժամանակ։ Ինչպես նշվել է մրցանակի կայքում, հումորով լի գիրքը պատմում է զինվորական լուսանկարիչ Մաալի Ալմեյդայի անդրշիրիմյան արկածների մասին, որը մահվանից հետո յոթ լուսին ունի, որպեսզի իր սիրելի մարդկանց բերի այն լուսանկարների գաղտնարանի մոտ, որոնք պետք է ցնցեն Շրի Լանկան։

Մրցանակը հանձնել է կոնսորտ թագուհի Քամիլան։ Մրցանակակիրը կստանա դրամական պարգեւ՝ 50 հազար ֆունտ սթեռլինգ (57 հազար դոլար)՝ համաշխարհային ճանաչումից եւ իր ստեղծագործությունների վաճառքի աճից բացի։

Հաղթողի անունը հայտարարելով՝ ժյուրիի նախագահ, բրիտանացի արվեստագետ եւ գրող Նիլ Մաքգրեգորը Շեհան Կարունատիլակայի վեպն անվանել է «մետաֆիզիկական թրիլեր, անդրշիրիմյան նուարով, որը ջնջում է ոչ միայն տարբեր ժանրերի, այլեւ կյանքի եւ մահվան, մարմնի եւ հոգու, Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանները»։ Մաքգրեգորը նկատել է, որ ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են «Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի արյունալի սարսափների ֆոնին», ընթերցողին թույլ է տալիս իր համար բացել «քնքշությունն ու գեղեցկությունը, սերն ու հավատարմությունը, կատարյալի ձգտումը, որն արդարացնում է յուրաքանչյուր մարդկային կյանք»։

Նմանատիպ նյութեր