Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին նշել է վերջին 50 տարվա լավագույն հինգ գրքերը
Բուքերյան մրցանակի հատուկ ժյուրին նշել է լավագույն հինգ գրքերը՝ սկսած 1968թ., երբ հիմնադրվել է մրցանակը:
Լավագույն հեղինակները որոշվել են յուրաքանչյուր տասնամյակի համար: 70-ականների լավագույն գիրք է ճանաչվել հնդիկ գրող Վիդիադհար Նայպոլի «Ազատ պետությունում» վեպը, որը Բուքերին արժանացել է 1971 թվականին:
80-ականների լավագույնը բրիտանուհի Պենելոպ Լայվլին է՝ «Լուսնային վագր» (1987թ.) գրքով: 1990-ականներինը՝ կանադացի Մայքլ Օնդաջեն՝ «Անգլիացի պացիենտը» (1992), 2000-ականներին՝ բրիտանուհի գրող Հիլարի Մենտելը՝ «Գայլային դահլիճով» (2009), իսկ 2010-ականներինը՝ ամերիկացի Ջորջ Սոնդերսը՝ «Լինկոլնը բարդոյում» (2017):
Բուքերյան մրցանակը հիմնադրվել է 1968թ.Մեծ Բրիտանիայում, սակայն շնորհվում է 1969 թվականից: Առաջին դափնեկիրը դարձել է բրիտանացի Պերսի Հովարդ Նյուբին՝ «Սրա համար պատասխան կտաք» վեպով: Մրցանակը կազմում է 50 հազ. ֆունտ: