Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ճապոնացի բջջաբանը
Ճապոնացի բջջաբան Յոշինորի Օսումին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել, հայտնում է [url=https://www.theguardian.com/science/2016/oct/03/yoshinori-ohsumi-wins-nobel-prize-in-medicine]The Guardian[/url]-ը՝ մանրամասնելով, որ ճապոնացին հաղթել է աուտոֆագիայի մեխանիզմների բնագավառում իրականացրած հայտնագործությունների շնորհիվ:
Նշենք, որ աուտոֆագիան լատիներենից թարգմանաբար նշանակում է «ինքնակերություն»: Այլ կերպ ասած՝ մարմնի կողմից սեփական նյութերի և հյուսվածքների կլանում` օրգանիզմի երկար քաղցած մնալու ժամանակ:
Ճապոնացի գիտնականը որպես մրցանակ կստանա 8 մլն շվեդական կրոն, ինչը համարժեք է 1 մլն դոլարին: