211652_close_icon
views-count30286 դիտում article-date 17:04 17-10-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում․ բնակիչներն ասում են․ ««Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի պետն ու մյուս պաշտոնյաները ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ, իսկ դիտահորի պատճառով ամեն օր ավտովթարներ են լինում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի Այվազովսկի փողոցի բազմաբնակարանային շենքերի ու սեփական տների բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ «Վեոլիա Ջուրը» մի իսկական փորձանք է ստեղծել վարորդների համար։ 

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Այվազովսկու փողոցում «Վելոիա Ջրին» պատկանող դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել։ Ամեն օր, մանավանդ՝ գիշերային ժամերին, այդ դիտահորի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում։ Բազմիցս ահազանգել ենք ոչ միայն «Վեոլիա Ջուր» այլ նաև Էրեբունու թաղապետարան։ Եթե Էրեբունու թաղապետարանից գոնե պատասխանել են, որ խնդրին ծանոթ են ու «Վեոլիա Ջրին» կպարտավորեցնեն, որպեսզի վերացնեն դիտահորի պրոբլեմները, ապա «Վեոլիա Ջրի» Էրեբունու պաշտոնյաները կա՛մ ջայլամի նման գլուները մտցրել են ավազի մեջ, կա՛մ էլ առաջնորդվում են «էշ մի սատկի՝ գարուն կգա» ասացվածքով։ 

«Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի պետի ու մյուս պաշտոնյաների վատ աշխատանքի արդյունքում տուժում են քաղաքացիներն ու վարորդները։ Իսկ ով է ի վերջո «Վեոլիա Ջրին» պարտավորեցնելու, որ իրենց ավերակը վերացնեն ու կարգի բերեն, դեռևս պարզ չէ։ 

Էս «Վեոլիա Ջրի» Էրեբունու մասնաճյուղի որոշ պաշտոնյաներ բնակիչներիս համար դարձել են կույրաղիք։ Ժամանակն է՝ Կառավարությունը հետևություններ անի, ու կտրուկ վիրահատության շնորհիվ «Վեոլիա Ջրին» մի կլորիկ գումարով պատասխանատվության ենթարկեն, կամ էլ «Վեոլիա Ջրի» գործունեությունը դադարեցնեն։

Ժամանկին նման ձևով աշխատում էր «Սանիտեկը», ու «Սանիտեկի» հարցերը լուծելուց հետո աղբահանության խնդիրը մայրաքաղաքում որոշ չափով բարելավվեց»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր