Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու վերաբերյալ հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։
Նա նշել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Սրան ի պատասխան Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարի պատճառաբանություններ փնտրել՝ խուսափելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ճանապարհների/երկաթուղիների հետ կապելու պարտավորությունից՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության:
«Անիրատեսական տարբերակ առաջարկելը՝ միաժամանակ անտեսելով 20 ամսվա քննարկումները, լավագույն քաղաքականությունը չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: