1975 դիտում
21:40 23-04-2019
ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարությանը
[b]Հարց[/b]. Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես կմեկնաբանեք դա:
[b]
Պատասխան.[/b] Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։ Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը:
Նմանատիպ նյութեր
4907 դիտում
16:47 17-10-2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու վերաբերյալ հայտարարությանը
Այս բաժնից
451 դիտում
19:10 30-04-2024
Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս լինել․ Արարատ Միրզոյան
460 դիտում
18:58 30-04-2024
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ
535 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ