211652_close_icon
views-count3025 դիտում article-date 11:47 17-10-2022

44-օրյա պատերազմի մասնակից արցախցի մայրիկը`«Միսիս Եվրոպա 2022» մրցույթի 2-րդ հորիզոնականում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին Հայաստանը ներկայացրել է մոդել Վերա Սաֆարյանը՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնում է «Դիզակ» թերթը Ֆեյսբուքի իր էջում:

Մրցույթին մասնակցելու առաջին պայմանն ամուսնացած լինելն ու երեխաներ ունենալն է: Վերան ամուսնացած է, ունի մեկ որդի:

«Ինձ համար պատիվ էր՝ «Միսիս Եվրոպա 2022» մրցույթին իմ երկիրը ներկայացնելը... շնորհակալ եմ ծնողներիս՝ իմ կյանքի համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղեցկուհին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր