«Միսիս Կալիֆոռնիա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել հայուհի Զառա Գեմիլյանը
Լոս Անջելեսի շրջանի Սան Ֆերնանդո քաղաքի բնակչուհի Զառա Գեմիլյանը վերջերս դարձել է «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» (Mrs. California Globe 2019) գեղեցկության մրցույթի հաղթող: Այս մասին հայտում է [url=https://www.mrsglobe.com/mrs-california-globe]mrsglobe[/url]-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զառա Գեմիլյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականին, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ:
Կալիֆոռնիայի մասնավոր համալսարանի շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո զբաղվել է շուկայագիտությամբ, աշխատել է Կալիֆոռնիայի շինարարական ընկերություններից մեկում: