44-օրյա պատերազմի մասնակից 29-ամյա տղան ունի անհետաձգելի վիրահատական միջամտության կարիք մի հիվանդության համար, որը ձեռք է բերել պատերազմի ժամանակ, սակայն անվճար հրաժարվում են կատարել վիրահատությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 18-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 29-ամյա Հովհաննես Աղաջանյանը, ով իր դժգոհությունը հայտնեց այն հարցի շուրջ, որ ինքը պատերազմի ընթացքում ձեռք է բերել հիվանդություն, անցել բուժումներ և ներկայումս հրաժարվում են իրեն անվճար վիրահատել։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ և այնտեղ հիվանդություն եմ ձեռք բերել, թունավոր զոբ ունեմ։ Պատերազմից հետո հոսպիտալում բուժվում էի անվճար, այցելում զինվորի տուն վերականգնողական կենտրոն՝ բուժումների։ Արդեն երկար ժամանակ է վիրահատական միջամտության կարիք կա, քանի որ գնալով հիվանդությունը սաստկանում է, չեմ կարողանում նորմալ շնչել, հաճախակի վատանում եմ, թույլ եմ, չեմ կարողանում աշխատել։ Հոսպիտալի իմ բժշկուհին, ով շատ լավ մարդ է, դիմեց վիրաբույժին, որպեսզի անվճար վիրահատվեմ ու պարզվեց, որ անվճար չեն կարող վիրահատել, քանի որ ըստ նրանց օրենք է փոխվել ու իմ կարգավիճակի մարդուն չի հասնում անվճար վիրահատություն։ Ասում են, որ օրենքը փոխվել է ու այլևս անվճար չեն վիրահատում, այլ պետք է վճարեմ մոտ 600 հազար դրամ գումար, որպեսզի վիրահատեն։ Ես ոչ մեկից գումար չեմ խնդրում, ուղղակի ուզում եմ հասկանամ, եթե ինձ հասնում է վիրահատություն անվճար, եթե կան բոլոր ապացույցները, որ ես այն ձեռք եմ բերել մարտական գործողությունների ժամանակ, ստրեսի հետևանքով, ապա ինչո՞ւ են հրաժարվում անվճար վիրահատել»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։