211652_close_icon

Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետը

views-count1549 դիտում article-date 22:27 17-06-2025
«Թուրքական ավիաուղիները» ազգային ավիափոխադրողը (THY) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով մինչև սույն թվականի հունիսի 30-ը երկարաձգվել են Իրան, Իրաք, Սիրիա, Հորդանան և Լիբանան մեկնող ուղևորներին տրված արտոնությունների ժամկետները։

Հայտարարության մեջ նշվել է, որ ամրագրման փոփոխությունները կկատարվեն անվճար, եթե դրանք կատարվեն մինչև 2025-ի հունիսը ներառյալ։

Չօգտագործված տոմսերի գումարը կվերադարձվի անվճար, իսկ մասամբ օգտագործված տոմսերի դեպքում, եթե ուղևորությունը չի ավարտվել, կվերադարձվի չօգտագործված չվերթների համար գումարը։

Վերոնշյալ կետերի պահանջներին ենթակա են միայն «THY»-ի կողմից իրականացվող չվերթները։

Աղբյուր`  Ermenihaber

Նմանատիպ նյութեր