4358 դիտում
21:14 16-10-2022
Հայատյացությունը Ադրբեջանում․ զրույց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ
Հայատյացությունը դրսևորման շատ տարբերակներ ունի, որոնք արտահայտվում են տարբեր կերպ: Դրսևորման օրինակ է սեպտեմբերի 13-ին սկսած հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում համացանցում տարածվող հայ ռազմագերիների խոշտանգման տեսանյութերը:
Այս թեմայով զրուցեցինք ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ:
Պարոն Մինասյանը զրույցում անդրադարձավ աշխարհաքաղաքական ներկա իրողությանը, խոսեց մեր երկրի հարաբերությունների հետ կապված և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ նաև հարևանների հետ՝ հատկապես Թուրքիայի և հայատյաց Ադրբեջանի հետ ընդհանությունների մասին, ինչպես նաև ԱՄՆ-ի, ֆրանսիաի և Եվրոպական մի շարք երկրների:
Տվեց ընդհանուր գնահատական այդ հարաբերությունների զարգացման հեռանկարների դրսևորումներին:
Անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին:
-Ռուս-ուկրաինական պատերազմի ծանր հետևանքների պատճառով Ռուսաստանի ձեռքերը ինչ-որ տեղ կապված են , սահմանափակ են հնարավորություները Կովկասի հարցերով զբաղվելու առումով, քանի որ զբաղված է պատերազմով:
Դրա հետ կապված նաև Թուրքիայի դերակատարման որոշակի մեծացում տարածաշրջանում, և հատկապես Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվեց սեպտեմբերի 13-ի հարձակումների ժամանակ , մինչ այդ եղած քառասունչորսօրյա պատերազմի ծանր հետևանքներին, հինգ հազար մեր զոհերին և հայատյաց քաղաքականության դրսևորումներին:
Նախադպրոցական տարիքի երեխաների մեջ սկսած քարոզը, որը Ադրբեջանը այսօր տանում Է հայը իբրև ադրբեջանցու թշնամու կերպարի ձևավորման մեջ և նույնիսկ փոքր հասակից նախապատրաստում են այս խնդրին, և պատահական չէ արցախյան առաջին պատերազմից հետո կոնկրետ դրսևորումները այս հարցում, որոնք արտահայտվեցին տարբեր կերպ, ընդ որում հայ գերիների սպանությունը դրանց վկայությունն էր և Ադրբեջանի կողմից նաև տարբեր միջոցների կիրառումը ընդհուպ մինչև ֆոսֆորային զենքի, քիմիական զենքի օգտագործումը, այս ամենը հայության ֆենոմենը վերացնելու, հայության դեմ արշավ սկսելու քարոզ էր, որը Իլհամ Ալիևը նախապատրաստել էր:
Պարոն Մինասյանը նաև շեշտադրեց, որ Թուրքիան էր դրդում և թիկունք կանգնում Ադրբեջանին այս հարձակումների ժամանակ:
Նշելով՝ չպետք է մոռանանք , որ և՛ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, և՛ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ թուրքական սպաների կողմից իրականացվում էին հրթիռային ռմբակոծություններ:
Այս խնդրում հարկավոր է շատ զգույշ քաղաքականություն վարել:
Պարոն Մինասյանը նաև անդրադարձավ օրեր առաջ իրենց ֆակուլտետում կայացած հանդիպում-քննարկմանը, որը հենց հայատյացությունը Ադրբեջանում թեմայով էր:
Բացի պարոն Մինասյանից՝ որպես բանախոսներ հանդես են եկել նաև՝ Սլավոնական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը:
Պարոն Մինասյանը նշեց, որ բանախոսները անդրադարձել են հայատյացության դրսևորումներին և իրենց ելույթներում հիմնավորումներով ցույց տվել, թե ինչպիսի հետևանքներ են ունենում հայատյացության դրսևորումները Ադրբեջանում:
-Բանախոսներից Էդգար Էլբակյանը իր ելույթում նշեց տարածաշրջանում Ադրբեջանի հայատյացության դրսևորման մի քանի դեպքեր, ոչ միայն գերիների գնդակահարում, այլ նաև խոշտանգումներ, որոնք իրականացվեցին քառասունչորսօրյա պատերազմում և դրանից հետո և նույնիսկ առասպել դարձած այն արտահայտությունը՝ ամեն մեկին կարող են ձեռբակալել, գերի վերցնել, գնդակահարել և արդարացնել, որ իբրև դիրքերում դիմադրել են, դրա համար են գնդակահարում,բայց իրականում այդ խոշտանգումները հայերին վախեցնելու, սարսափ տարածելու և միառժամանակ հայատյացության դրսևորման ձևեր են:
Կարեն Իգիթյանը ևս անդրադարձավ հանգամանորեն այդ խնդիրներին, տարածաշրջանային հարցերին, բայց ավելի շատ հայատյացության դրսևորումներին, տարբեր կերպ մեկնաբանություններին և դրա ընդհանուր գնահատականներին:
Պարոն Մինասյանը խոսեց նաև քննարկման կազմակերպման բուն նպատակներ մասին:
-Ընդհանուր նպատակը ուսանողներին ներկայացնելն էր հայատյացության դրսևորումները Ադրբեջանում և այսօրվա քաղաքական խնդիրներ, հեռանկարներ դուրս գալու այս խնդրից:
Կարևոր է, որ ուսանողը ինքը հասկանա իրավիճակը և Ադրբեջանի ներկայիս քաղաքականությանը տա իր գնահատականը՝ իբրև ռևանշիստական, զավթողական միառժամանակ հայատյացության դրսևորման տարբեր ձևերով:
Եվ սա շատ կարևոր էր հասկանալու համար, թե ինչպես պետք է մենք վարվենք ադրբեջանցու հետ կոնկրետ քաղաքական խնդիրների հետ կապված, տնտեսական, ռազմական և այլն: Եվ շատ կարևոր էր ՝ սկսենք հայի պատմությունից դասեր քաղել:
Խոսելով խնդրի հանգուցալուծումների՝ պարոն Մինասյանը նշեց, որ դժվարանում է ասել, քանի որ եզրակացություններ անելը դժվար է փաստերի վրա, բայց ելքանշուշտ կարող է լինել, եթե բանակցությունները տարվեն ճիշտ հունով,մինչև վերջ լինենք հետևողական և կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը, վերլուծել և գնահատականներ տալ:
Պետք է ճիշտ կողմնորոշվել այս բարդ իրադրության մեջ՝ պահպանելով մեր անվտանգությունը, թույլ չտալ տարածքային ամբողջականության խախտում:
Սա է ելքը: Պետք է շարունակվի արդյունավետ բանակցություններ և երկրի անվտանգությունը դարձնել ամենակարևոր խնդիրը:
Եվ արդյոք խաղաղության պայմանագիրը կդառնա՞ այս ամենի վերջնական հանգուցալուծումը:
Նյութի հեղինակ՝ ՀՊՄՀ լրագրության երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյան

- Էրդողանը բացեիբաց հայտարարում է՝ իրենք միշտ կանգնած են Ադրբեջանի կողքին:
- Ըստ էության Թուրքիան Ադրբեջանի միջոցով իր խնդիրն է լուծում տարածաշրջանում:
- Կարևոր հանգամանք է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը, նամանավանդ որ Իրանը հայտարարում է՝ սահմանային ոչ մի փոփոխություն չի կարող լինել Հայաստանի հետ կապված, քանի որ Իրանում էլ մեծ քանակությամբ ազերիներ են ապրում: Իրանն էլ ազգամիջյան բավական բարդ խնդիր ունի:
- Ադրբեջանը նույնիսկ իր դասագրքերում Իրանի տարածքի հյուսիսային հատվածը, Ատրպատականի տարածքը համարում է հարավային Ադրբեջան:
Այս խնդրում հարկավոր է շատ զգույշ քաղաքականություն վարել:
Պարոն Մինասյանը նաև անդրադարձավ օրեր առաջ իրենց ֆակուլտետում կայացած հանդիպում-քննարկմանը, որը հենց հայատյացությունը Ադրբեջանում թեմայով էր:
Բացի պարոն Մինասյանից՝ որպես բանախոսներ հանդես են եկել նաև՝ Սլավոնական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը:
Պարոն Մինասյանը նշեց, որ բանախոսները անդրադարձել են հայատյացության դրսևորումներին և իրենց ելույթներում հիմնավորումներով ցույց տվել, թե ինչպիսի հետևանքներ են ունենում հայատյացության դրսևորումները Ադրբեջանում:
-Բանախոսներից Էդգար Էլբակյանը իր ելույթում նշեց տարածաշրջանում Ադրբեջանի հայատյացության դրսևորման մի քանի դեպքեր, ոչ միայն գերիների գնդակահարում, այլ նաև խոշտանգումներ, որոնք իրականացվեցին քառասունչորսօրյա պատերազմում և դրանից հետո և նույնիսկ առասպել դարձած այն արտահայտությունը՝ ամեն մեկին կարող են ձեռբակալել, գերի վերցնել, գնդակահարել և արդարացնել, որ իբրև դիրքերում դիմադրել են, դրա համար են գնդակահարում,բայց իրականում այդ խոշտանգումները հայերին վախեցնելու, սարսափ տարածելու և միառժամանակ հայատյացության դրսևորման ձևեր են:
Կարեն Իգիթյանը ևս անդրադարձավ հանգամանորեն այդ խնդիրներին, տարածաշրջանային հարցերին, բայց ավելի շատ հայատյացության դրսևորումներին, տարբեր կերպ մեկնաբանություններին և դրա ընդհանուր գնահատականներին:
Պարոն Մինասյանը խոսեց նաև քննարկման կազմակերպման բուն նպատակներ մասին:
-Ընդհանուր նպատակը ուսանողներին ներկայացնելն էր հայատյացության դրսևորումները Ադրբեջանում և այսօրվա քաղաքական խնդիրներ, հեռանկարներ դուրս գալու այս խնդրից:
Կարևոր է, որ ուսանողը ինքը հասկանա իրավիճակը և Ադրբեջանի ներկայիս քաղաքականությանը տա իր գնահատականը՝ իբրև ռևանշիստական, զավթողական միառժամանակ հայատյացության դրսևորման տարբեր ձևերով:
Եվ սա շատ կարևոր էր հասկանալու համար, թե ինչպես պետք է մենք վարվենք ադրբեջանցու հետ կոնկրետ քաղաքական խնդիրների հետ կապված, տնտեսական, ռազմական և այլն: Եվ շատ կարևոր էր ՝ սկսենք հայի պատմությունից դասեր քաղել:
Խոսելով խնդրի հանգուցալուծումների՝ պարոն Մինասյանը նշեց, որ դժվարանում է ասել, քանի որ եզրակացություններ անելը դժվար է փաստերի վրա, բայց ելքանշուշտ կարող է լինել, եթե բանակցությունները տարվեն ճիշտ հունով,մինչև վերջ լինենք հետևողական և կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը, վերլուծել և գնահատականներ տալ:
Պետք է ճիշտ կողմնորոշվել այս բարդ իրադրության մեջ՝ պահպանելով մեր անվտանգությունը, թույլ չտալ տարածքային ամբողջականության խախտում:
Սա է ելքը: Պետք է շարունակվի արդյունավետ բանակցություններ և երկրի անվտանգությունը դարձնել ամենակարևոր խնդիրը:
Եվ արդյոք խաղաղության պայմանագիրը կդառնա՞ այս ամենի վերջնական հանգուցալուծումը:
Նյութի հեղինակ՝ ՀՊՄՀ լրագրության երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյան
Նմանատիպ նյութեր
5831 դիտում
11:33 03-10-2020
Մահացել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը
3643 դիտում
21:39 31-01-2016
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի ընտանիքին, բարեկամներին
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»