211652_close_icon
views-count3646 դիտում article-date 21:39 31-01-2016

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի ընտանիքին, բարեկամներին

Գիտության աշխարհը մեծ կորուստ ունեցավ. մեզանից հեռացավ նշանավոր գիտնական, պետական և հասարակական գործիչ Հրաչիկ Սիմոնյանը: Յուրաքանչյուր մարդու ապրած կյանքն իմաստավորվում է նրա թողած գործերով, որոնք Հրաչիկ Սիմոնյանի պարագայում անանց ժառանգություն են: Այն փոխանցվելու է սերունդներին՝ հաղորդելով նրանց հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ գիտելիք­ներ, որոնք տարիների ընթացքում ոչ միայն չեն կորցնի իրենց կարևորությունը, այլև հիմք կդառնան հետագայում նոր հետազոտություններ կատարելու համար: Հրաչիկ Սիմոնյանը, իսկապես, ծանրակշիռ, խորը, ազդեցիկ մտավորական էր: Այս որակներով կարելի էր բնութագրել նրան առհասարակ, կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում իր ունեցած դերակատարության, կեցվածքի, նաև մարդկային տեսակի համար: Որպես այդպիսին՝ նա օրինակ էր ոչ միայն իր ժամանակակիցների, զավակների, այլև երիտասարդության համար, ովքեր, ի դեմս նրա, ճանաչում, ընդունում և սիրում էին ավագ ընկերոջն, անփոխարինելի հայր-խորհրդատուին, դասախոսին ու ղեկավարին: Հրաչիկ Սիմոնյանն իր անջնջելի հետագիծը թողեց ու անմահացավ պատմության հոլովույթում որպես հայ ժողովրդի նվիրյալ զավակ, որի ապրելու նշանաբանը հանուն պետության ու հայրենիքի, հանուն սեփական ժողովրդի գործելն էր: Հմուտ կազմակերպչի և ղեկավարի նրա տաղանդը դրսևորվեց հատկապես սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին, երբ առավել ջերմացան Հայրենիք-Սփյուռք կապերը, նոր լուծումներ տրվեցին հայապահպանության խնդիրներին: Նրա պայծառ անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողություններում ու սրտերում: Ցավում եմ Սիմոնյանների ընտանիքին այս խորը վշտի կապակցությամբ և մաղթում ուժ ու համբերություն: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Նմանատիպ նյութեր