211652_close_icon
views-count1183 դիտում article-date 19:17 04-06-2026

Ավտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում․ Պռոշյանում 59-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բախվել է անչափահաս հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Պռոշյան գյուղում Երևանի բնակիչ 59-ամյա Նարինե Հ․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեծանվորդի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանվորդը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է անչափահաս՝ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Քեֆոյանը և Կամո Մկրտչյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հեծանվորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր