16924 դիտում
00:01 27-04-2023
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ-ի դասախոս՝ Հովհաննես Ալեքսանյանի հետ․
Երևանի պետական համալսարանում Պատմության ֆակուլտետի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ-ի դասախոս՝ Հովհաննես Ալեքսանյանի հետ։
Հանդիպման թեման էր՝
•Ինչ քաղաքական միտումներ ունի Ռուսաստանը Հարավային Կովկասում:
•Երկրի շահերը ու բախումները:
Հովհաննես Ալեքսանյանը այս թեմաների շուրջ ներկայացրեց բավականին շատ փաստեր, ինչպես նաև ասաց, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է պահպանել իր դիրքերը, չնայած այդ դիրքերի զգալի փոփոխություն է նկատվել:
Նոյեմբերի 9-ին զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո Ակնայում, Աղդամում ձևավորվել է թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոն, որը վերահսկում է շրջանում կատարվող ամբողջ գործունեությունները, բայց չակերտավոր ասված՝ տեսադաշտից դուրս են իհարկե Լաչինի շրջափակումը, Ջերմուկի, Վարդենիսի կամ Գորիսի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և սա մի վտանգավոր իրավիճակ է, որը ռուսական կողմը ներկայացնում է որպես կոմպրոմիսային տարբերակ կամ Ռուսաստանի ճեղքում Կովկասում, ճեղքում այն իմաստով, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դուրս են մնացել առանցքային գործընթացից։
Պարոն Ալեքսանյանին տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնցից ամենահետաքրքիրը հետևյալն էր.
«Մենք լսել ենք, որ եթե Թուրքիայում չլիներ երկրաշարժը, թուրք-ադրբեջանական ուժերը պատրաստվում էին գարնանը հարձակվել Հայաստանի տարածքի վրա , սակայն մեզ համար գաղտնիք չէ , որ պատերազմ կարող է լինել և մենք կարող ենք հայտնվել նոր պատերազմի մեջ:
Այսպիսով՝ եթե մենք Ռուսաստանի կողմից չենք կարող օգնություն ստանալ, ապա այլ, ի՞նչ դաշնակիցներ ունենք և ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել»։
Այս հարցին Պարոն Ալեքսանյանը պատասխանեց հետևյալ կերպ.
«Հայաստանի ամենամոտ և դաշնակից երկիրը Իրանն է, որի հետ այսօր Հայաստանի շահերը համընկնում են և եթե Իրանին որևէ բան պատահի, մենք մեր մաշկի վրա կզգանք այդ ամբողջ իրավիճակի բարդությունը:
Հայաստանին դաշնակից երկիր է նաև Հնդկաստանը։ Հնդկաստանի հետ սկսվել են երկխոսություններ և վերջերս էլ, արդեն եռակողմ ֆոռմատով, արտաքին գործերի նախարարությունում՝ Հնդկաստանի , Իրանի և Հայաստանի արտաքին գործերի ղեկավարների կոնսուլտացիաներ են սկսվել և այս ուղղությամբ պետք է ավելի խորացնել իրավիճակը »։
Հեղինակ՝ Մարինկա Ալեքսանյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1933 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1972 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am