211652_close_icon
views-count1425 դիտում article-date 16:49 10-10-2022

Լևոն Արոնյանը պարտություն է կրել ԱՄՆ առաջնության 5-րդ տուրում

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել՝ զիջելով Էվանդեր Լյանին, իսկ հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը կիսել է միավորը Քրիստոֆեր Լուի հետ:

5-րդ տուրից հետո ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է (3,5 միավոր): Սամուել Սևյանը 3 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: 

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Նմանատիպ նյութեր