1703 դիտում
13:30 11-09-2022
Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում
այաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչիի հետ և զիջեց սպիտակ խաղաքարերով:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարներն են Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Յան Նեպոմնյաշչին: Նրանք ունեն 4,5 միավոր: Լևոն Արոնյանը 7-րդն է 3 միավորով:
Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
15:59 26-08-2019
Sinquefield Cup. Արոնյանը պարտվեց 8-րդ տուրում
1861 դիտում
13:03 06-09-2022
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում
1910 դիտում
22:17 10-09-2022
Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Sinquefield Cup-ի 7-րդ տուրում
Այս բաժնից
1546 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ