211652_close_icon

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց London Chess Classic մրցաշարի առաջին տուրում

views-count6318 դիտում article-date 18:03 02-12-2017
Լոնդոնում երեկ մեկնարկեց London Chess Classic գերհզոր մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը և Մայքլ Ադամսը: Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչու հետ: Կողմերը հաշտություն կնքեցին 28-րդ քայլում: Տուրի մյուս բոլոր հանդիպումները ևս ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը կրկին սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: Նշենք, London Chess Classic գերհզոր մրցաշարի շրջանակներում անցկացվում է նաև London Chess Classic FIDE OPEN մրցաշարը, որին մասնակցում են 48 երկրների 286 շախմատիստ, այդ թվում ՝ 36 գրոսմայստեր: Մասնակիցների թվում են Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Այսօր տեղի կունենա մրցաշարի առաջին տուրը:

Նմանատիպ նյութեր