211652_close_icon
views-count1080 դիտում article-date 12:43 09-10-2022

Ժամը 11:00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը

Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 206 ընտրող կամ ընտրողների 12.31 տոկոսը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը կամ 29.17 տոկոսը, Մոխրաթաղում՝ 264 ընտրողից 62-ը կամ 23.48 տոկոսը, Նոր Ղազանչիում՝ 123 ընտրողից՝ 9-ը կամ 7.32տոկոսը, Վանքում՝ 1032 ընտրողից 79-ը կամ 7.66 տոկոսը, իսկ Մարտունու շրջանի Խերխան համայնքում՝ 86 ընտրողից 7-ը կամ 8.14 տոկոսը:

Նմանատիպ նյութեր