Ժամը 14:00-ի դրությամբ Արցախի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 27.69 տոկոսը
ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 706 ընտրող կամ ընտրողների 27.69% :
Այս մասին հայտնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նշելով, որ մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Մարտունու շրջան
- Բերդաշեն– 1052 ընտրողներից 353 կամ 33.56 %
- Ծովատեղ – 97 ընտրողներից 26 կամ 26.80 %
- Նորշեն – 252 ընտրողներից 64 կամ 25.40 %
- Սոս– 756 ընտրողներից 198 կամ 26.19 %
- Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23 %
Շահումյանի շրջան
- Ակնաբերդ– 322 ընտրողներից 62 կամ 19.25 %
Ավելի վաղ հայտնել էինք, որ ասօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում: