211652_close_icon
views-count42723 դիտում article-date 23:00 04-10-2022

Դետեկտիվ ժանրի դեպք՝ Լոռու մարզում. Ford Transit-ի վարորդը, նկատելով պարեկներին, դիմել է փախուստի, հետապնդումը մի քանի կիլոմետր է ձգվել, հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկ Դ. Մանուկյանը իր ծառայակից, նույն գումարտակի պարեկ Ա. Սիրադեղյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ծառայություն կատարելու ընթացքում Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում նկատել են Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ երթևեկող Ford Transit մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ  
դեպի Վանաձոր ընթանալիս Ford-ի վարորդը, նկատելով պարեկային ծառայության տարբերանշանով ավտոմեքենան, կտրուկ հետադարձ կատարելով սկսել է երթևեկել դեպի Դիլիջանի ուղղությամբ։

Պարեկների մոտ կասկած է առաջացել, և բարձրախոսով հորդորել են, որպեսզի նա կանգնի, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկների  օրինական պահանջին և դիմել է փախուստի։

Պարեկները միացնում են ավտոմեքենայի ձայնային ազդանշանը և դարձյալ հորդորում են վարորդին, որպեսզի կանգնի։ Ford-ի վարորդն այս դեպքում նույնպես չի ենթարկվում պարեկների օրինական պահանջներին և սկսում է ավտոմեքենան վարել անկանոն՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ իրական վտանգ ստեղծելով մյուս վարորդների տրանսպորտային միջոցների համար։

Պարեկները շարունակում են բարձրախոսով նորից Ford-ի վարորդին հրահանգել, որպեսզի կանգնի, սակայն անօգուտ։ Հետապնդումն արդեն Լոռու մարզից հասնում է Տավուշի մարզ, դեպի Դիլիջան, և պարեկներից Դ. Մանուկյանը իրեն հատկացված ատրճանակից 1 անգամ կատարում է նախազգուշական կրակոց դեպի օդ, որրց հետո, սակայն, վարորդը շարունակում է փախուստը։ Այս անգամ պարեկը 2 անգամ կրակում է ավտոմեքենայի հետևի անիվի ուղղությամբ, իսկ Ford-ի վարորդը շարունակում է չենթարկվել և ավտոմեքենան արդեն վարում է Դիլիջանից դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկներին հաջողվում է արդեն Դիլիջան քաղաքի վերջնամասում կագնեցնել Ford-ը և բռնել վարորդին։ 

Վերջինս Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լ. Գ-ն է, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվում է մեծ քանակի փայտանյութ, որի օրինականությունը հավաստող փաստաթուղթ վարորդը չի ներկայացնում։ 

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Լ. Գ-ն ապօրինի փայտանյութ տեղափոխեու համար տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժին։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր