Լատվիայի «Նոր միասնություն» կուսակցությունը նախնական տվյալներով հաղթել է ընտրություններում
Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսի աջ կենտրոնամետ «Նոր միասնություն» կուսակցությունը նախնական տվյալներով հաղթել է շաբաթ օրը կայացած ընտրություններում՝ հավաքելով ձայների 19 տոկոսը, ինչը նրան հնարավորություն է տալիս գլխավորել կոալիցիոն մեկ այլ կառավարություն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Ներկայիս կոալիցիայի անդամները ստացել են 42 տեղ 100 տեղանոց խորհրդարանում, ուստի Կարինսը պետք է ավելի շատ դաշնակիցներ հավաքագրի՝ վարչապետի պաշտոնում մնալու համար:
9 կուսակցություն հավաքել են բավականաչափ ձայներ՝ խորհրդարանում մանդատներ ստանալու համար:
«Առաջին հերթին, բոլորը մտածում են, թե ինչպես կկարողանանք գոյատեւել ձմռանը, ոչ միայն Լատվիայում, այլեւ ողջ ԵՄ-ում, որպեսզի բոլորս միասնական մնանք հանուն Ուկրաինայի և չնահանջենք դժվարություններից», - ասել է Կարինսը՝ իր քարոզարշավի ընթացքում:
Լատվիայի կառավարության ղեկավարը պաշտոնավարել է ամբողջական 4 տարի ժամկետով։ 57-ամյա Կարինսը ԱՄՆ և Լատվիայի քաղաքացիություն ունի։ Նա ընտրողների վստահությունն շահել է Մոսկվայի հանդեպ վարած քաղաքականության համար, մասնավորապես՝ ՌԴ-ից և Բելառուսից ժամանող ՌԴ քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցում: