Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահի ընտրություններում, նախնական տվյալներով հավաքելով 58,1%
Սերբիայի նախագահի ընտրություններն ավարտվել են: Նախնական տվյալներով հաղթել է գործող վարչապետ, Սերբիայի առաջադիմական կուսակցության թեկնածու Ալեքսանդր Վուչիչը, հավաքելով ձայների 58,1%-ը: Այս մասին հայտնում է [url=https://www.vesti.ru/doc.html?id=2873117]vesti.ru[/url]-ն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է նախկին օմբուդսմեն Սաշա Յանկովիչը՝ ստանալով 13,8%:
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան ընտրությունների ավարտից 4 օրվա ընթացքում: