148774 դիտում
18:35 29-09-2022
Մինչ Վարդենիսում լուրեր էին տարածում, թե թշնամին է մտել Վարդենիս ու տունը թալանել, տեղի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ոչ միայն գողին, այլ նաև տանից թալանված գողոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ–հետախուզական միցոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Լիդա Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 26-ի ժամը 12:00-ից մինչև սեպտեմբերի 27-ի ժամը 15:00–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան պատուհանի ապակին կոտրելու միջոցով ներս են մտել տուն և տան տարբեր սենյակներում տակնուվրա արել ողջ գույքը, ապա գողացել ծննդյան մոմեր, 1 արկղ ատամհատիկի համար նախատեսված պարագաներ, 12 հատ ապակյա մոմակալներ, շամպայն, կանացի պայուսակ, խոշոր չափի փուչիկներ, 1 հատ ստեղնաշարով բջջային հեռախոս և հեռացել:
Դեպք վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Թորոսյանի գլխավորությամբ:
Նույն օրը քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի 245 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Մինչ Վարդենիսում նշված կատարված գողության մասին կայծակնային արագությամբ տարածվեց տեղեկությունը ու շատերը սկսեցին քաղաքում լուրեր տարածել, թե հաստատ հարևան թշնամի երկրից են մտել Վարդենիս ու գողութունը արել, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութան և ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում նշված գողութունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել տեղի բնակիչ, 21-ամյա տղայի:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է ներս մտել նշված բնակարան և այնտեղից կատարել գողություն:
Ոստիկանների հմուտ գործղությունների արդյունքում հայտնաբերվել է նաև գողոնը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)