31348 դիտում
12:08 18-11-2017
Գողության դեպք ՀՀ ֆինանսների նախարարությունից. մինչ բաժնի վարիչը «շողուլի կգար», Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին գողին
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությոն օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 63-ամյա Կարապետ Շաքարյանը և հայտնել, որ իր աշխատասենյակից գողացել են իրեն պատկանող Samsung Galaxy G5 տեսակի բջջային հեռախոսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Շաքարյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես բաժնի վարիչ: Նրա աշխատավայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
ֆինանսների նախարարության աշխատակիցներից Գ. Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Բաժնի վարիչ Կ. Շաքարյանը գործընկերի հեռախոսով գողության մասին հայտնում էր ընտանիքի անդամներին, ընկերներին ու մինչ նա կշարունակեր կատարվածի մասին տեղեկություններ փոխանցել իր մտերիմներին, Ոստիկանության կենտրոնի ծառայողները հայտնաբերեցին հեռախոսագողին»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակչուհի, 38-ամյա Գայանե Ավետիսյանն է, ով ավելի շատ հայտնի է Գայուշիկ մականվամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: