60555 դիտում
19:22 01-03-2021
Ոստիկանական հատուկ օպերացիա Արարատում. «Ձեր գնացքը գնացել է կամ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի». ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են գողերին ու գողոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ փետրվարի 28-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, Արարատի մարզում իրականացրել են «Ձեր գնացքը գնացել է» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում Արարատի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարավկովկասյան երկաթգծի էլեկտրագնացքից Արմաշ գյուղից 2 կասկածելի ուղևորներ են իջել Արարատ կայարան, որոնց մոտ եղել է մի քանի պարկ:
Արարատի մարզի ոստիկանները 3 խմբերի են բաժանվել, որոնք ղեկավարել են մարզի ոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, Արարատի բաժնի պետ Վ Գրիգորյանը և ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի պետ Հակոբյանը:
Տաք հետքերով ոստիկանները Արարատ գյուղի կենտրոնական փողոցից գողություն կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանություն են բերման ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Գ. Գ.-ին, Արմաշ գյուղի բնակիչ, 42-ամյա Ս. Զ.-ին և 44-ամյա Է. Խ.-ին:
Արդեն ոստիկանությունում փաստերով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն և Է. Խ.-ն Արմաշ գյուղի Արցախի փողոցում գործող անհատ ձեռներեցին պատկանող խանութի պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և այնտեղից գողացել 9 տուփ արևածաղիկ, 13 տուփ սուրճ, 4 շիշ կոնյակ, 19 հատ կրակայրիչ, 15 տուփ տարբեր տեսակի քաղցրավենիք, և 655 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
Գ. Գ.-ն, Ս. Զ.-ն և Է. Խ.-ն կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Ոստիկանների կողմից հայտնաբերված գողոնը ոստիկանները հանձնել են Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարող կասկածյալներից Ս. Զ.-ն համայնքապետի ազգականն է:
Ոստիկանները հայտնաբերել են նաև Volkswagen մակնիշի ավտոմեքենան, որով գողերը գողոնը պետք է տեղափոխեին:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խ.-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ խանութը, որը թալանել էին, պատկանում է նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Ռոբերտ Զեյնալյանին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16759 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ