211652_close_icon
views-count6223 դիտում article-date 15:50 23-09-2022

Նիկոլը ՄԱԿ-ում ասաց, որ հայ ժողովուրդ չկա, ինքն ինչքանով ցանկանա` կվաճառի Հայաստանը. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քննարկվում է թե Նիկոլի ելույթը, վատն էր, կիսատ էր, սխալ էր, ծուռ էր և այլն: Բոլորս արդեն հազար անգամ համոզվել ենք, որ Նիկոլը դավաճան ու հակահայ է, որ նա շարժվում է թուրքերի պլանով, որ նրա նպատակը Հայաստանը վերջնականապես կործանելն է:

Հետևաբար ի՞նչ իմաստ ունի մտնել Նիկոլի ելույթի մանրամասների մեջ, մեկնաբանել նրա գործողությունների հետևանքները և այլն: Իսկ ի՞նչ էիք ուզում, որ դավաճանն ասեր կամ աներ ՄԱԿ-ում: Ի՞նչ սպասելիքներ ունեիք երկիրը կործանած պատուհասից, որ մտածում էիք ՄԱԿ-ում կարդարացնի ու էլի չարդարացրեց:

Միակ բանը, որ սրանք պետք է անեն հօգուտ հայ ժողովրդի` հեռանալն է:
Նիկոլը ՄԱԿ-ում ասեց, որ հայ ժողովուրդ չկա: Ինքն ինչ ցանկանա, ինչպես ցանկանա և ինչքանով ցանկանա` կվաճառի Հայաստանը: Երեկ Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից աճուրդով վաճառում էր Հայաստանը:
(Արցախը վաճառել էր 2019թ-ին):

Հ.Գ. 1
Երեկ, ինձ մտերիմ մի երիտասարդ թունդ նիկոլական հանդիպեց փողոցում: Վաղուց չէինք հանդիպել, և տղան նախկին ոգևորությունը, նախկին հիացմունքը, նախկիններին քննադատելու հիմար էնտուզիազմն այլևս չուներ: Մի տեսակ խեղճացած ու մի քիչ էլ հայավարի մուննաթով հարցրեց, թե «Զաքարան ջան, բա լավ, ի՞նչ ա լինելու սրա վերջը, էս ի՞նչ օրը գցեց մեզ Նիկոլը...»: Չե´ք հավատա, բայց ապտակեցի: Ապտակեցի, որովհետև ամեն տեսնելիս բացատրում էի, որ այսպես ու այսպես է լինելու` գլուխը չէր մտնում: Ապտակեցի, որովհետև նաև նրա նման տուպոյների պատճառով է, որ երկիրն այս օրի է հասել` նոր զոհեր, գերիներ, ծանր կորուստներ, օկուպացիա և այլն: Նեղացավ իհարկե, բայց կարծես հասկացել էր զայրույթիս պատճառը:

Ի՞նչ ցանել եք, այն էլ հնձելու եք: Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած ղեկավարին:

Հ.Գ. 2 Բացի Նիկոլ կոչվող անեծքից, մեր ժողովուրդն ընկել է նաև պատերազմների շրջափակման ռիսկի մեջ: Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայում այլ տեղերում պատերազմի ուրվականն է շրջում: Մարտահրավերները հաղթահարելու ճանապարհը` Հայաստանում հավաքվելն ու կազմակերպված դիմադրելն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր