2737 դիտում
11:08 17-09-2022
ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածքում քաոս է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ըստ էության, ստեղծվել է ոչ թե նրա անդամների անվտանգության ապահովման համար, այլ նպատակ ունի միայն պահպանել Ռուսաստանի ներկայությունն այն տարածաշրջաններում, որոնք ՌԴ-ն, որպես «ԽՍՀՄ-ից ունեցած ժառանգություն», համարում է իր ազդեցության գոտին, վաղուց է հայտնի, եւ ակնկալել, որ կազմակերպությունն անմիջապես ռազմական ուժեր կտեղափոխի տարածաշրջան՝ համաձայն սեփական կանոնադրության, պարզապես միամտություն էր: Հավանաբար, հենց այդ համոզմունքով էր պայմանավորված նաեւ այն փաստը, որ Հայաստանը ոչ միայն դիմեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, այլեւ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Ուշագրավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերական անդորրի հաստատումից հետո բախումներ սկսվեցին ՀԱՊԿ-ի անդամներ Տաջիկստանի ու Ղրղզստանի միջեւ: Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ Ղրղզստանի Բակտենի սահմանապահ ջոկատի «Կոկտոշ» դիրքի զինվորականները գնդակոծել են տաջիկական «Դուշանբե» դիրքը: Հայտարարության մեջ նշված է, որ դա կատարվել է պայմանավորվածությունների խախտմամբ եւ ծանր զենքի կիրառմամբ:
Վերջերս, ի դեպ, հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական տեսությունը, որը բաղկացած է 31 էջից: Դրանում նշվում է, թե ովքեր են ՌԴ-ի գործընկերները: Առաջին տեղում սլավոնական աշխարհն է: Ինչպես նշված է փաստաթղթում, անհրաժեշտ է «պաշտպանել, փայփայել եւ զարգացնել «ռուսական աշխարհի» իդեալներն ու գաղափարները»: Դուգինը նույնպես ցանկանում է հավաքել բոլորին, ստեղծել «կոլեկտիվ Արեւելք»՝ Չինաստան, Հնդկաստան, իսլամական Մերձավոր Արեւելք: Նոր քաղաքականության համաձայն՝ Ռուսաստանը պետք է ընդլայնի համագործակցությունը սլավոնական երկրների, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, ինչպես նաեւ ամրապնդի կապերը Մերձավոր Արեւելքի, Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի հետ, խորացնի կապերը Աբխազիայի, Օսեթիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ:
Ռուսաստանը շարունակում է նախկին խորհրդային տարածքները դիտել որպես իր օրինական ազդեցության գոտի, բայց այդ գաղափարին դեմ են արտահայտվում ինչպես այդ երկրների մեծ մասը, այնպես էլ Արեւմուտքը:
Այն, որ նշված բոլոր իրադարձությունները կապված են միմյանց հետ տեսանելի ու անտեսանելի թելերով, արդեն հասկանալի է: Մնում է ուսումնասիրել դրանք ու կատարել ճիշտ վերլուծություններ՝ ելնելով միայն հայ ժողովրդի իրական շահերից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1261 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»