211652_close_icon
views-count31714 դիտում article-date 09:36 12-09-2022

Ծնունդդ շնորհավոր, երջանկահիշատակ գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կլրանար երջանկահիշատակ գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի 56-ամյակը: Մարդ, որ իր մարդկային բարձր արժեքներով և որդեգրած անաչառ սկզբունքայնությամբ անձնվիրաբար ծառայեց Հայրենիքին:

Գեներալի անցած ուղին և դավանած բարձր արժեքները միշտ ուղենիշ են եղել իր ենթակայության տակ գտնվող սպաների և զինվորների համար, ովքեր իրենց սրտում մշտապես պահելու են սիրելի հրամանատարի լուսավոր կերպարը, առաջնորդվելու են նրա պատգամներով և հպարտանալու են նրա մարդկային մնայուն ժառանգությամբ:

Գեներալ Արթուր Բաղդասարյանը իր համեստ և շիտակ բնավորությամբ ընկերական և ռազմական ամենալայն շրջանակներում վայելում էր մեծ հարգանք և հեղինակություն:

Հավերժ հիշատակ, փառք ու պատիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր