211652_close_icon
views-count7130 դիտում article-date 14:55 25-02-2021

Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով Ոստիկանության ծառայողի ձեր պատիվը. Ոստիկանության գեներալ-մայոր Համբարձումյանը և Արդարադատության գեներալ-մայոր Պետրոսյանը դիմել են սպաներին

Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիններ, մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից  ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին: Այս մասին հայտարարություն են տարածել Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը և Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

«Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի,  կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:

Հարգելի կոլեգաներ

Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները: Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը: Դրանով դուք կկանխեք  արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:

Նմանատիպ նյութեր