211652_close_icon
views-count22264 դիտում article-date 21:11 10-09-2022

Երևանում Kia-ի վարորդը Սունդուկյան փողոցում խախտում է երթևեկության կանոններն ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար․ Պարեկային ծառայությունն արդյո՞ք անելիք չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչքան էլ վերջին տարիներին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայությունն ու Ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերում ու վարչական պատասխանատվության են ենթարկում օրինախախտ վարորդներին, միևնույն է՝ որոշ վարորդների համար ինչքան էլ ուզում ես պահանջիր, որ չպետք է խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հասկանում ես, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»։

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Kia մակնիշի 041 TG 41 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սունդուկյան փողոցում երթևեկում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով։ Նա մեքենան վարում էր հանդիպակաց՝ չթույլատրելի հատվածով և վթարային իրավիճակ ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների համար։
 
Մնում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հայտնաբերեն օրինախախտ վարորդին, ենթարկեն վարչական պատասխանատվության, ինչը դաս կկլինի այն վարորդներին, ովքեր կփորձեն խախտել երթևեկության կանոնները։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր