211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում «Mercedes»-ի վարորդը կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոները, անցնում կարմիր լույսի տակով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար. դե՛, պարեկնե՛ր, գնդակը հիմա ձեր դաշտում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7417 դիտում article-date 18:08 10-03-2025
Ինչքան էլ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը կոչ անի, որ վարորդները հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, չխախտեն այն, միևնույն է, կան վարորդներ, որոնց համար այդ ամենը ասես լոկ խոսքեր լինեն, ու արհամարհած ունենալով օրենքը, կարող են չարամտորեն խախտել այն:
 
Մարտի 6-ին Երևանում Դուրյան փողոցից դեպի Էդուարդ Իսաբեկյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտում է ճանապահային երթևեկության կանոնները, անցնում կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար: 
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է օրինախախտ վարորդի կատարած խախտումը ու վստահ է, որ Պարեկային ծառայությունը հետևություններ կանի ու վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի շատերին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր