Երևանում «Mazda»-ի վարորդը Մայիսի 9-ի փողոցում երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Հանրապետությունում կան վարորդներ, որոնց համար կարելի է ասել «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ու նման վարորդներ ցավոք ոչ միայն կան, այլ նաև շարունակում են սնկի նման աճել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 25-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հավանաբար շտապում էր, որպեսզի հայտնվի «Նոյյան տապան»-ում, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության նորանշանակ պետ Գևորգ Զաքարյանն իր առջև պետք է թիվ մեկ խնդիրը դնի նման վարոդներին հայտնաբերելու (ինչը հաջողությամբ իրականացվում էր ՊԾ նախկին պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հետևողական աշխատանքի շնորհիվ) ու ենթարկեն վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի այն վարորդներին, ովքեր կփորձեն արհամարհել օրենքն ու չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։