66 տարի անց կհանդիպեն Թայվանի և Չինաստանի առաջնորդները. Թայվանի բնակիչները դեմ են
                        Թայվանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը՝ հայտարարելով, որ դեմ են Չինաստանի ու Թայվանի նախագահների պատմական հանդիպմանը: 
Նրանք բարձրացրել են «Թայվանի անկախության համար» գրառումներով պաստառներ և մեղադրանքներ հնչեցրել Չինաստանի նախագահի հասցեին, որ վերջինս Չինաստանին է վաճառում Թայվանի անկախությունը:
Ոստիկանությունը կանխել է ցուցարարների առաջխաղացումը և ձերբակալել մի քանի հոգու: 
Մա Ինցզյուի և Սի Կզինպինի հանդիպումը կայանալու է այսօր: Վերջին անգամ երկու երկրների առաջնորդների հանդիպում եղել էր 66 տարի առաջ: Դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 1946 թվականին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

