211652_close_icon
views-count35814 դիտում article-date 18:39 02-09-2022

Քեզ բացակա չենք դնի. Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում հերթական դասասենյակը բացվեց պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արման Խաչատրյանի անվամբ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում հերթական դասասենյակը բացվեց, որը անվանակոչվեց Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արման Խաչատրյանի անունով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բացմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, դպրոցի ուղուցչական կոլեկտիվը, հերոսածին մայրեր, հերոսների հայրեր:

Դասասենյակի բացման համար  կարմիր ժապավենը կտրեց հերոսի մայրը, ապա տնօրեն Գայանե Մուրադյանը  ներկայացրեց Արմանի կենսագրությունը, որից հետո դպրոցի սաներից մեկը կարդաց հերոսի ընթերցած տեքստը, երբ նա դաձավ պատանի երկրապահական:

Ներկա էին նաև ԵԿՄ վարչության նախագահ, Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից Սասուն Միքայելյանը, հյուրեր ՀՀ պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից:

Դասասենյակը օծվեց  հոգևոր հովվի կողմից:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արմանի դասղեկը եղել է նույն դպրոցի շրջանավարտ, Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված  լեգենդ դարձած մեկ այլ հերոս Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը ով նույնպես ներկա էր:

Երեկ նույն դպրոցում բացվեց նաև տիկին Գոհարի որդու՝ Համլետ  Հովհաննիսյանի անվամբ դասասենյակ:

​Ժամկետային զիծառայող Արման Խաչատուրի Խաչատրյանը ծնվել է  2001 թ.-ի մարտի 7-ին, Երևանում: 2014թ.-ից  եղել է ԵԿՄ-ի պատանի անդամ: Ցուցաբերել է  բարձր առաջադիմություն մարտական պատրաստության ընթացքում:  Զորակոչվել է Պաշտպանության բանակ 2019թ.-ի ամռանը, ծառայության անցնելով Մարտակերտի  Հորաթաղում՝ որպես տանկի նշանառու:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ, տեղափոխվելով Մատաղիս, մասնակցել է ծանր մարտերին:

Արմանը անմահացել է  հոկտեմբերի 13-ին զինակից ընկերներին օգնություն ցուցաբերելու ժամանակ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 1-ին մեծն Սևակի բանաստեղծության այս տողերը հնչում էին Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում.

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին..

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ դպրոցում բացվեց Արցախյան  44–օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Համլետ Հովհաննիսյանի անվան դասասենյակ:

Դասասենյակի բացումը ընձեռվեց հերոսի մորը՝ Գոհար Կիրակոսյանին, ով եղել է նաև հերոսի դասղեկը, ապա դպրոցի տնօրեն Գայանե Մուրադյանը համառոտ ներկայացրեց իր սանի կենսագրությունը:  

Դասասենյակը օծվեց հոգևոր հովվի կողմից: Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից: Ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախյան 1-ին, Ապրիլյան  քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից Սասուն Միքայելյանը,  հերոսածին մայրեր, հերոսների հայրեր, որոնց որդիները Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ են:

Դպրոցի սաները ասում էին, որ ինչքան էլ ցավ ապրեն հերոսի  կորստի համար, բայց հպարտությամբ են մտնելու այն դասարանը, որն այսուհետ կրելու է լեգենդ դարձած հերոս Համլետ Հովհաննիսյանի անունը ու միշտ պարտավորված են զգալու և ի լուր աշխարհի ասելու են՝ ճիշտ է, քեզ համարում էինք դասարանի փրկիչ, բայց, ցավոք, այդ դաժան պատերազմում դու տվեցիր ծնողներիդ համար ամենաթանկը՝ քո կյանքը ու հիմա դու երկնքից հսկում ես մեզ, հսկում ես Արցախ աշխարհը, հսկում ես քո սիրելի «Եղնիկները»  ու մեծ հպարտությամբ ու պատվով բոլորն ասելու են՝ մենք սովորում ենք այն դպրոցում,  որի շրջանավարտն ես եղել դու: Մենք դասաժամեր ենք անցկացնելու այն դասարանում, որտեղ դու ես սովորել և ի լուր աշխարհի ասելու ենք՝ քեզ բացակա չենք դի: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր