211652_close_icon
views-count646 դիտում article-date 12:24 23-01-2023

Շահագործման հանձնեցինք հիմնովին վերանորոգված 3-րդ մանկապարտեզը. այսպիսին պետք է լինեն Երևանի բոլոր մանկապարտեզները. Տիգրան Ավինյան

Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը վերակառուցված և հիմնովին վերանորոգված երրորդ մանկապարտեզն է, որ շահագործման հանձնեցինք: Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Եվրոպական ներդրումային բանկի, E5P և Կանաչ կլիմայի հիմնադրամների և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլում վերակառուցում ենք 12 մանկապարտեզներ: Ծրագրի երկրորդ փուլում ևս 35 մանկապարտեզներում և 6 պոլիկլինիկաներում իրականացվելու են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր