211652_close_icon
views-count845 դիտում article-date 11:54 30-08-2022

Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում. Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին

Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս Էդգար Ղազարյանը, որին ՀՊՏՀ ռեկտորը հեռացրել է համալսարանից:

Նա, մասնավորապես, նշել է. «Հին հայկական ժողովրդական ասացվածքի այս մոդերնիզացված տարբերակը ամբողջությամբ վերաբերվում է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին (ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի աղջկան):

Նա լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ իմ հետ կնքված պայմանագրի ավարտից հետո ես չեմ դիմել նոր պայմանագիր կնքելու համար։

Այսօր ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի  դասախոսների խմբում ամբիոնի լաբորանտը տեղեկացրել է բոլոր դասախոսներին, որ ներկայանան ու գրեն դիմումներ, քանի որ դեռ ոչ ոք դիմում չի գրել և չի հրամանագրվել նոր ուսումնական տարվա համար, մինչդեռ դասատախտակներն արդեն կազմվել ու հրապարակվել են` առանց իմ ներգրավվածության։

Ստորության հարցում էլ ազնիվ պետք է լինել, քանզի 40-օրյա ճշմարտության բացահայտումը բոլոր դեպքերին է վերաբերվում, երբեմն ավելի շուտ»։

Նմանատիպ նյութեր