211652_close_icon
views-count3255 դիտում article-date 10:23 27-08-2022

Լուկաշենկոն սպառնում է Արևմուտքին միջուկային զենքով. Euronews

Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է Արևմուտքին միջուկային զենքի կիրառմամբ, քանի որ, ըստ նրա, Մինսկի հետ հարաբերությունների սրման դեպքում իր հակառակորդները գործ կունենան Միութենական պետության հետ, որտեղ այդպիսի զենք կա։

«Ես նրանց զգուշացրել եմ. Աստված մի արասցե, ինչ-որ լուրջ սադրանք Բելառուսի դեմ՝ թիրախները սահմանված են։ Որոշումների ընդունման  կենտրոններ՝ մենք դրանք գիտենք»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսական ինքնաթիռները փոխակերպվել են միջուկային զենք կրելու համար։ «Նրանք պետք է հասկանան, որ ոչ մի ուղղաթիռ, ինքնաթիռ չի փրկի իրենց»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Լուկաշենկոն։

«Պուտինն ու ես մի անգամ Սանկտ Պետերբուրգում հայտարարեցինք, որ բելառուսական «Սու» ինքնաթիռները նույնպես կվերափոխենք, որպեսզի միջուկային զենք կրեն։ Ի՞նչ եք կարծում՝ մենք միայն խոսո՞ւմ ենք: Ամեն ինչ պատրաստ է»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն, ով պահպանեց իր նախագահությունը ընդդիմության և արևմտյան երկրների կեղծ ընտրությունների արդյունքում, աջակցում է Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և նույնիսկ դրա համար տարածք տրամադրում: Այդուհանդերձ, օգոստոսի 24-ին նա շնորհավորել է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով «խաղաղ երկինք, հանդուրժողականություն, արիություն, ուժ և հաջողություն արժանապատիվ կյանքի վերականգնման գործում»։ Կիևում այս շնորհավորանքը անտեղի են համարել, և Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն գրել է, որ «Լուկաշենկոն կկախվի սյունից Ուկրաինայի Անկախության հաջորդ օրը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր