211652_close_icon
views-count2224 դիտում article-date 16:42 19-03-2022

Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝  չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լուկաշենկոն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ուկրաինայում ներկայում ծավալվող գործողություններին: «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության նախօրեին ես անում էի ամեն բան, որպեսզի չլիներ պատերազմ ու հաստատվեր խաղաղություն: Ես անգամ պատրաստ էի փակել սահմանը Դոնբասի և Ռուսաստանի միջև: Այդ 400 կիլոմետրը ես պատրաստ էի փակել իմ սահմանապահներով, Ուկրաինային այլ աջակցություն ցուցաբերեի:  Ռուսաստանը համաձայնել էր սրան: Իսկ Ուկրաինան հրաժարվեց: Ինչո՞ւ: Քանի որ Արևմուտքը նրան հրում էր դեպի այս պատերազմը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Ուկրաինան չպետք է դառնա հարթակ Ռուսաստանի դեմ հարձակման համար: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կառավարում են ամերիկացիները:

Նմանատիպ նյութեր