211652_close_icon

Մինչ Արցախում զինվորն ու սպան զենքով պաշտպանում են սահմանները, որոշ անձինք Խոսրովի անտառում զենքով սպանում են կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծերի. արգելոցի աշխատակիցները հայտնաբերել են կատարողներից մեկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count205464 դիտում article-date 21:37 27-10-2020
Մինչ մեկ ամիս է, ողջ հայությունը պայքարի է ելել թուրք-ադրբեջանական ոսոխի դեմ, հանարապետությունում կան որոշ անձինք, ովքեր զենքը թուրքի դեմ օգտագործելու փոխարեն, սեփական բնության նկատմամբ են ոտնձգություն կատարում: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ պետական արգելոց» Գառնու մասնաճյուղի անվտանգության աշխատակիցները արգելված որս կատարելիս բռնել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մի բնակչի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է իր 2 որսագող ընկերների հետ: 2-ը դիմել են փախուստի: Խոսրովի անտառի անվտանգության աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը ողջ տարածքում, իսկ Շրջակա միջավայրի նախարար Ռոման Պետրոսյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայություն է իրականացվում, ինչի շնորհիվ մեծ թվով որսագողեր չեն համարձակվում ոտնձգություն կատարել շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բռնվածն ու փախուստի դիմածները Խոսրովի անտառում սպանել էին կարմիր գրքում գրանցված Բեզոարյան 2 այծի, իսկ դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր