211652_close_icon
views-count2215 դիտում article-date 21:48 24-08-2022

Միքայել Շումախերի հանրահայտ բոլիդը 6.2 մլն դոլարով վաճառվել է աճուրդում

Ferrari F300-ը, որը Միքայել Շումախերը վարել է Ֆորմուլա 1-ում 1998 թվականին, վաճառվել է Sotheby’s-ում 6,2 միլիոն դոլարով, հայտնում է Armsport.am-ը:

Վաճառված մեքենան վարելիս Շումախերը երբեք չի պարտվել՝ հաղթելով Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի Գրան Պրիում։

Հետո մեքենան շահագործումից հանվել է և 1999 թվականի սեպտեմբերին վաճառվել կոլեկցիոների։

Ferrari F300-ը Ֆորմուլա 1-ի պատմության ամենաթանկարժեք մեքենան չէ: Ռեկորդը սահմանվել է 2021 թվականին, երբ 2001 թվականին Շումախերի վարած մեքենան վաճառվել է 7,5 միլիոն դոլարով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր