Աբրահամ Լինքոլնի ձեռագիրը նյույորքյան աճուրդում վաճառվել է 2,2 մլն դոլարով
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ձեռագրերից մեկը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 2,213 մլն դոլարով, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Heritage Auctions աճուրդի տան մամուլի ծառայությանը:
Հաղորդվում է, որ գրառումը Լինքոլնը կատարել է 1865 թվականի մարտ ամսին՝ իր մահից 1 շաբաթ առաջ:
Նրանում ԱՄՆ- 16-րդ նախագահը մեջբերել է իր երդմնակալության մի հատված և ստորագրել 19-րդ դարի հայտնի գործիչների ինքնագրերի վրա:
13 տողից բաղկացած փաստաթուղթը Լինքոլնի 5 ամենահայտնի ձեռագրերից մեկն է՝ երդմնակալության ճառից:
Ավելի վաղ նրա մազափունջը Heritage աճուրդի տանը վաճառվել էր 800 հազար դոլարով: