Մադոննայի զգեստներն աճուրդում վաճառվել են 3 մլն դոլարով
ԱՄՆ Կալիֆորնաի նահանգում աճուրդի հանված աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի զգեստները և բեմական կոստյումները վաճառվել են 3,2 մլն դոլարով, գրում է BBC News-ը:
Ամենաթանկ լոտն արժեցել է պիճակը, որով երգչուհին նկարահանվել է «Սյուզանի զուր որոնումները» ֆիլմում: Այն վաճառվել է 252 հազար դոլարով, Fischia զգեստը, որով երգչուհին նկարահանվել «Material Girl» Տեսահոլովակում, վաճառվել է 73,1 հազար ԱՄՆ դոլարով:
1985 թվականին դերասան Շոն Փենի հետ ամուսնության ժամանակ կրած զգեստը վաճառվել է 81,2 հազար դոլարով:
Աճուրդի էին հանվել ոչ միայն Մադոննայի, այլ նաև Ջոն Լենոնին պատկանող իրերը: Այսպես, նրա ակնոցը վաճառվել է 25 հազար դոլարով, Էլվիս Փրեսլիի մատանին՝ 57,6 հազար դոլարով:
Ընդհանուր առմամբ աճուրդի էր հանվել 700 իր, որոնք պատկանում էին Մադոննային, Դևիդ Բոուին, Ջոն Լենոնին, Քուրթ Քոբեյնին, Մայքլ Ջեքսոնին և ևս մի քանի նաշանավոր մարդկանց: