211652_close_icon
views-count1097 դիտում article-date 10:45 23-08-2022

Ուկրաինան նշում է Դրոշի օրը․ Euronews

Օգոստոսի 23-ին Ուկրաինան նշում է Դրոշի օրը։ Կիևի կենտրոնում՝ Խրեշչատիկում, ցուցադրվում է առգրավված ռուսական զինտեխնիկան։ Հաղորդում է Euronews-ը։

Օգոստոսի 22-ից 25-ը երկրում արգելված են զանգվածային միջոցառումներն ու հավաքները, քանի որ իշխանություններն ակնկալում են հարձակումների ակտիվացում Ռուսաստանից։ Դա կապված է նաև Մոսկվայի կողմից Կիևի դեմ Դարիա Դուգինայի սպանության մեղադրանքների հետ։

«Սիրելի ուկրաինացիներ, այս օրերին, երբ մենք նշում ենք դրոշի օրը և մեր անկախության օրը, եթե արտասահմանում եք, խնդրում եմ, հիշեցրեք Ուկրաինայի մասին, եղեք Ուկրաինայի դրոշի հետ և տարածեք ճշմարտությունը օկուպանտների հանցագործությունների մասին․ Նախագահը տեսաուղերձում ասել է Ուկրաինա Վլադիմիր Զելենսկին։

Անցյալ շաբաթ Խարկովում ռուսական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 25-ի, որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է երկուշաբթի օրը: Մի քանի մարդկանց մարմինները դեռ չեն ճանաչվել։ Մոտ 40 վիրավոր Խարկովի հիվանդանոցներում է։

Ուկրաինական իշխանությունները նախօրեին առաջին անգամ ներկայացրին ռուսական բանակի հետ մարտերի ընթացքում կորուստների թիվը լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 9000 զինծառայող։

Ուկրաինայում դրոշի օրը մեկնարկում է ֆուտբոլի ազգային նոր առաջնությունը։ Կիևում և արևմտյան շրջաններում հանդիպումները նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականների՝ անվտանգության պարտադիր միջոցառումների պահպանմամբ։ Օդային գրոհների ժամանակ խաղերը կդադարեցվեն, իսկ խաղացողները, մարզիչները և մրցավարները կուղարկվեն ապաստարաններ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր