Ուկրաինան նշում է անկախության օրը
                        Կիևում այսօր նշում են պետական տոներից ամենագլխավորը` Ուկրաինայի անկախության օրը:
Տոնի  կապակցությամբ Կիևի հրապարակում  հազարավոր զինվորականների մասնակցությամբ տեղի է ունեցել շքերթ:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է բանակի թվակազմն ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Ռազմական շքերթից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մեկնել է Բեռլին` [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/24/62677/]հանդիպելու[/url] Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

