211652_close_icon
views-count1062 դիտում article-date 10:05 24-08-2022

Ուկրաինայում նշում են անկախության օրը. Euronews

Ուկրաինայի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, լրանում է ուղիղ վեց ամիսը ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից։ Հաղորդում է Euronews-ը։

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ օր առաջ ասել էր, որ Կիևն այժմ պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել Մոսկվայի հետ, քանի որ չի ցանկանում կրկնել Մինսկի համաձայնագրերի բացասական փորձը, որը հանգեցրեց տարածքների մի մասի նկատմամբ վերահսկողության կորստի։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է Ղրիմի պլատֆորմի երկրորդ գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում, որի մասնակիցները դատապարտել են թերակղզու օկուպացիան և Ռուսաստանի ագրեսիան ամբողջությամբ Ուկրաինայի դեմ։

Երեկոյան տեսաուղերձում Զելենսկին նախազգուշացրել է համաքաղաքացիներին Ուկրաինայի Անկախության օրը Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի տարածքում նողկալի սադրանքների և դաժան հարվածների» հնարավորության մասին։

«Ուկրաինայի զինված ուժերը, հետախուզական ծառայությունները և հետախուզությունը կանեն ամեն ինչ՝ մարդկանց հնարավորինս պաշտպանելու համար: Մենք անպայման կպատասխանենք ռուսական ահաբեկչության ցանկացած դրսևորման, բայց խնդրում եմ, հատկապես վաղը պահպանեք անվտանգության կանոնները: Խնդրում ենք պահպանել պարետային ժամը, ուշադրություն դարձնել օդային հարձակման ազդանշաններին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը տեսաուղերձում։

Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքը մեկ անգամ չէ, որ կրակի տակ է հայտնվել վերջին օրերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր