Օգոստոսի 18-21-ը տեղի ունեցած 6 ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 10 մարդ. ՀՀ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 18-21-ն ստացել է 6 ահազանգ՝ Հայաստանի տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ահազանգերը վերաբերել են Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Երևան-Երասխ և Երևան-Գյումրի ավտոճանապարհներին տեղի ունեցած ՃՏՊ-ներին։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: ՃՏՊ-ներից տուժել է 10 մարդ։