Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. կա 44 վիրավոր
Առնվազն 11 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել Թուրիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարից։
Ինչպես հայտնում է Ihlas գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Էսքիշահր նահանգում։
Էքսկուրսիոն ավտոբուսը, որի մեջ եղել են ուսանողներ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Բոլոր տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
[img]http://st0.shamshyan.com/editor/0212251001516437776358970.jpg[/img]